
Եղեգիսի բնակիչներն ահազանգում են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում իրավիճակը լարված է։ Ապրիլի 17-ին համայնքի ավագանին արտահերթ նիստում հավանություն է տվել «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի կողմից Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը ևս 3 տարով երկարաձգելու նախագծին։ Հատկանշական է, որ դեռ ամիսներ առաջ՝ 2025թ. հոկտեմբերի 27-ին, ավագանին նույն նախագծին տվել էր բացասական եզրակացություն։
Նորայր Բաբայանը «Քաղաքացու ձայնը» հարթակի հետ զրույցում նշել էր, որ ընկերության նախկին գործունեության արդյունքում տարածքը վնասվել է, փորվել են հսկայական խրամատներ, և նվազել են ջրային պաշարները, ինչը հարվածում է տեղի անասնապահությանը։
Չնայած նախապես փակ նիստի մասին հայտարարություն չէր եղել, այնուամենայնիվ, նիստն անցկացվել է առանց հանրության մասնակցության։ Բնակիչները փորձել են ներս մտնել և տեսանկարահանել ընթացքը, սակայն նրանց թույլ չեն տվել։ Հնչել են վիրավորական արտահայտություններ, ինչի հետևանքով սկսված վիճաբանության արդյունքում Շատինի բնակիչ Նորայր Բաբայանը վնասվածք է ստացել, ապա տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
Հարկ է նշել, որ 5:30 - ի դրությամբ ավագանու նիստից չկա ուղիղ եթեր
Մեր ունեցած վերջին տեղեկություններով՝ Նորայր Բաբայանը ոստիկանական բաժանմունքում որոշ ժամանակ մնալուց հետո ազատ է արձակվել

