Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/4/2026
share

Եկատերինբուրգում երեխաների նկատմամբ բռնություն գործադրած ուսուցիչը խուսափել է դատից՝ մեկնելով ռազմական գործողությունների գոտի

Եկատերինբուրգում բալալայկայի 33-ամյա ուսուցիչ Արտյոմ Վագանովը ձերբակալվել էր 2025 թվականի աշնանը։ Նա աշխատում էր թիվ 17 դպրոցի լրացուցիչ կրթության բաժնում և երկար տարիներ ղեկավարում էր երեխաների «Օբերտոն» անսամբլը։ Ըստ քննության վարկածի՝ նա իր աշակերտներին հրավիրում էր հյուր և վճարում 20-ից 60 հազար ռուբլի՝ «շնչառության ստուգման» համար, որի ժամանակ երեխաներին խեղդում էր պոլիէթիլենային փաթեթով։

Պարզվել է, որ Վագանովը սոցիալական ցանցերում ունեցել է մի քանի էջ, որոնցից մեկը գրանցված էր հայտնի մանյակ և մանկապիղծ Անատոլի Սլիվկոյի անունով, ով նույնպես տղաներին խեղդում էր պարաններով։ Երեխաները տարօրինակ «խաղի» մասին պատմել են ծնողներին, ինչից հետո վերջիններս դիմել են ոստիկանություն, և Արտյոմն ազատվել է աշխատանքից։ Քննության ընթացքում նաև տվյալներ են ի հայտ եկել, որ տղամարդը որոշ աշակերտների առաջարկել է դիպչել իր սեռական օրգանին։

Արտյոմ Վագանովի դեմ հարուցվել էր քրեական գործ, նրան սպառնում էր մինչև երեք տարվա ազատազրկում։ Մարտի 17-ին, երբ տղամարդու կալանքի ժամկետը երկարաձգվել էր ևս երկու ամսով, նա պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ և մեկնել ռազմաճակատ։ Այս մասին հայտնում է E1 պորտալը․ Виктория Разумов

facebook sharing button facebook