Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/4/2026
share

Քարաթափում` Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք գնացող ճանապարհին․ երթևեկը վերականգնվել է

Ապրիլի 16-ին, ժամը 18:47-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ). ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։

facebook sharing button facebook