
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայմեխի խճուղու մոտակայքում երկու քաղաքացի մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարների և ոստիկանների համատեղ աշխատանքի արդյունքում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են։

