Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/4/2026
share

«Երբ կոյուղին օգտագործվում է որպես աղբատար, հետևանքը լինում է սա»․ Վեոլիա Ջուր

«Վեոլիա» ջուր ընկերությունը գրառում է արել.

«Երբ կոյուղին օգտագործվում է որպես աղբատար, հետևանքը լինում է սա. այս տեսարանը Միկոյան փողոցում է։

 

Այս հատվածում խցանվել էր Երևան-Չարենցավան կոլեկտորը։ վեոլիա ջուր ընկերության «Մաշտոց» շահագործման տեղամասի աշխատակիցներն անմիջապես արձագանքել են ահազանգին։ Երեկոյան դադարեցվել է կոյուղաջրերի հոսքը, իսկ այսօր իրականացվել են վերջնական մաքրման աշխատանքները:

Խցանման պատճառը ոչ թե տեխնիկական էր, այլ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի հետևանք։ Դիտահորերից դուրս է բերվել կենցաղային՝ կոյուղու համար չնախատեսված տարատեսակ աղբ, ինչի հետևանքով էլ առաջացել էր խցանումը։

Այժմ կոյուղատարի աշխատանքը լիարժեք վերականգնվել է։

Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում ենք կոյուղին օգտագործել բացառապես ըստ նշանակության։ Միայն այդպես հնարավոր կլինի նվազագույնի հասցնել նմանատիպ դեպքերը»։

facebook sharing button facebook