.jpg )
Իրավապաշտպան Մամիկոն Հովսեփյանը գրում է․ «Արդեն մի քանի փաստեր ստուգող լրագրողներ գրել են, թե ինչպես են ընտրություններից առաջ մանիպուլացնում՝ իբր գեյ շքերթ է լինելու Երևանում՝ Փաշինյանի հովանավորմամբ։ Օգտվելով հասարակության շրջանում առկա այլատյացության ու ատելության բարձր մակարդակից՝ փորձում են կրկին շահարկել ԼԳԲՏ հարցերը իրենց ներկուսակցական կեղտոտ խաղերում։ Սա հղումները․
https://media.am/hy/verified/2026/02/02/44807/
https://media.am/hy/verified/2026/04/10/45670/
Հիշեցի, որ նման բան կար նաև 2019-ին՝ ընտրություններից առաջ, երբ կեղծ պաստառներ էին հայտնվել Փաշինյանի նկարով, ինչ-որ Նոյի շքերթ էր իբր լինելու։ Ինչ արեցին արդյունքում․ ռուսատիպ 4 հատ ջահել բերեցին, մի քանի տեղ նկարեցին նրանց ծիածան դրոշով, հետո վիդեոն շրջանառեցին՝ իբր հենց այդ շքերթն եղավ։
Էս տարի ավելի մասշտաբային բան են անելու․ Մոլդովայից, Վրաստանից ու որտեղից ասես ուզում են մարդ բերել, իբր միջոցառում է լինելու, վճարվելու են, ինչ-որ բաների են մասնակցելու և կրիպտոյով վճարվելու՝ հետքերը թաքցնելու համար։
Դադարեցրեք ԼԳԲՏ անձանց թիրախավորումը քաղաքական նպատակներով»։
Նա կից հրապարակել է նաև կազմակերպության կողմից տարածված հայտարարությունը, որում դեռ դեկտեմբերին ահազանգել էին թեմայի շահարկման վերաբերյալ։

