Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/4/2026
share

«Միասնության թևեր» կուսակցությունը գրանցվել է ԱԺ ընտրություններին մասնակցելու համար

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մեր կուսակցության ընտրական ցուցակում կընդգրկվեն մեր արժեքները կիսող թեկնածուներ։ Այդ մասին հայտնել են կուսակցությունից։

 

Մեր արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն և խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։ Մենք համոզված ենք, որ բարդ խնդիրները պահանջում են մասնագիտական և մտածված պատասխաններ, ոչ թե լոզունգներ։

 

Այսօր, դեռևս մինչև ընտրարշավի պաշտոնական մեկնարկը, ըստ տարբեր սոցիոլոգիական տվյալների, կուսակցությունը վստահաբար վաղուց հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մարդկանց վստահությունը շարունակում է աճել։ Այն ուժի համար, որի գլխավոր ռեսուրսը ոչ թե մեծ բյուջեն է կամ վարչական լծակները, այլ ճշմարտությունն ու արժանապատվությունը, սա ազնիվ և լավ մեկնարկ է։

 

Արդարությունը գալիս է, միացե՛ք մեզ․ միասին կգտնենք խելամիտ լուծումներ մեր երկրի բոլոր խնդիրների համար։

facebook sharing button facebook