Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/4/2026
share

Ատամնաբույժին սպանել են եղբայրներ, որոնցից մեկն՝ անչափահաս․ ՔԿ

Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա․Ա․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մրգաշենում՝ իր տան մոտ, դանակահարվել է գյուղի 52-ամյա ատամնաբույժը։

facebook sharing button facebook