Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/4/2026
share

Չստուգաչափված չափիչ միջոցներ կիրառելու պատճառով ընկերությունում կասեցվել է գազի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՄԱ ԷՔՍՊԵՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Երևանյան խճուղի 185/1)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է գազալցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և գազալցակայանը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

facebook sharing button facebook