Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/4/2026
share

Մարզպետի աշխատակազմի արձագանքը սողանքի ահազանգին. Ի՞նչ վիճակ է Արտաբույնքի ճանապարհին

Երեկ Քաղաքացու ձայնը մեդիա հարթակում տարածված  Արտաբույնք բնակավայրի սողանքի ահազանգի մասին  ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը  պարզաբանում է տարածել  գրելով ՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի՝ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 3,1 կմ-ի աջակողմյան հատվածում առկա է ճանապարհահատվածի փլուզում՝ 10-15 մետր երկարությամբ, ինչի հետևանքով այդ հատվածը դարձել է վտանգավոր և դժվարանցանելի երթևեկության համար։

 Խնդիրը գտնվում է Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում․ օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը տեղում դիտարկել է այն։

Խնդիրը ներկայացվել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։Աշխատանքները նախագծման փուլում են

facebook sharing button facebook