Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/4/2026
share

Օդում ավելի շատ ջուր կա, քան բոլոր գետերում. Ջրի շրջապտույտն ու եզակի հատկությունները․ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կետրոն

Բնական ջուրը Երկրի վրա գտնվող եզակի նյութերից է, որը բնականորեն հանդիպում է երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային, և ծածկում է Երկրի մակերևույթի 71%-ը:

Այնուամենայնիվ, աշխարհի ջրի միայն մոտ 1%-ն է հասանելի մարդու օգտագործման համար, որի մեծ մասը պարփակված է սառցային շերտում: Ջրի շրջապտույտը Երկրի վրա շարունակվում է միլիարդավոր տարիներ շարունակ և Երկրի վրա դրա ընդհանուր քանակը միլիոնավոր տարիներ մնացել է անփոփոխ:

Սառույցը մոտ 9%-ով ավելի թեթև է, քան հեղուկ վիճակում գտնվող ջուրը, այդ իսկ պատճառով ջրային օբյեկտների մակերևույթին առաջացող սառցային կեղևը ապահովում է ջրային օրգանիզմների կենսունակությունը անգամ խիստ կլիմայական պայմաններում:

Ջուրը ունիվերսալ լուծիչ է, քանի որ այն լուծարում է ավելի շատ նյութեր, քան ցանկացած այլ հեղուկ, ինչի շնոհիվ բնության մեջ իրականացվում է նյութերի շարժը: Ջուրը գնտվելով անընդհատ շրջապտույտի մեջ մեղմում է ջերմաստիճանի տատանումները Երկրի վրա:

Օդում ավելի շատ ջրային գոլորշի կա, քան Երկրի բոլոր գետերում միասին վերցրած։

Մարդու մարմնի մոտավորապես 66%-ը, իսկ ուղեղի մոտավորապես 75 %-ը կազմված է ջրից։

Մեկ մեծ ծառը կարող է օրական մոտավորապես 265 լիտր ջուր տեղափոխել գետնից մթնոլորտ։

Երկրագնդի վրա ջուրը բաշխված է՝

1. 97%-ը գտնվում է օվկիանոսներում և ծովերում (աղի ջուր)։
2. 2%-ը պարփակված է սառցեծածկույթում և սառցադաշտերում։
3. 1%-ը հասանելի քաղցրահամ ջուրն է (ստորգետնյա ջրեր, լճեր, գետեր)․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն 

facebook sharing button facebook