Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/4/2026
share

«Ագռավն էլ իր կտուցով խոշոր կանխիկ բերի Հայաստան՝ բացահայտվելու է»․ Արմինե Մարգարյան

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը գրառում է արել նշելով 

Այսօր ձերբակալվել է մի անձ, ով 208.000.000 դրամին համարժեք 47,500 միլիոն ռուբլին Ռուսաստանից ինքնաթիռով տեղափոխել է Հայաստան: Պարզվում է՝ անձը Հայաստանում չի ունեցել մշտական բնակության վայր և նույն օրը պետք է վերադառնար Ռուսաստան:

Պարզվում է նաև, որ վերջին 1,5 ամսում Հայաստանում նման 9 դեպք է արձանագրվել, իսկ խոշոր չափի գումարներ տեղափոխելու մշակված սխեմաները սկսել են աշխատել դեռ 1 տարի առաջ: Օրինակ, նույն մարդը կարող է մի քանի անգամ խոշոր չափի կանխիկ գումար տեղափոխել Հայաստան, կամ, շատ դեպքերում, դրանք չեն լինեում իրենց անձնական գումարները և այլն: Պատկան մարմինները երբ սկսել են տվյալները ամբողջացնել (ովքեր են գումարները տեղափոխող անձինք, գումարները ուր են գնում և այլն) որոշում է կայացվել մարտի սկզբից կանխիկ գումարների տեղաշարժի հսկողությունը խստացնել:

ԵԱՏՄ-ից՝ լինի դա Ռուսաստան, թե Բելառուս, եկող կանխիկ խոշոր չափի գումարների խնդիրը շատ լուրջ է՝ մասնավորապես նախընտրական շրջանում, քանի որ միայն ԵԱՏՄ-ից դուրս երկրներից Հայաստան եկող 10.000 դոլարից ավել կանխիկ գումարն է ենթակա պարտադիր հայտարարագրման: Իսկ թե ում և ինչու է ձեռնտու ռուսական ռուբլին կանխիկ տեղափոխել Հայաստան՝ թողնում եմ բոլորիդ գիտակցության վրա:

Ամեն ինչ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է: Ագռավն էլ՝ իր կտուցով, խոշոր կանխիկ տեղափոխի Հայաստան՝ բացահայտվելու են դրա և΄ պոչերը, և΄ թևերը, ընդ որում՝ անկախ դրանց «ուժեղ» լինելուց:

Այնպես որ՝ զգոն եղեք և մի կործանեք ձեզ․ Արմինե Մարգարյան

facebook sharing button facebook