Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/4/2026
share

Շրջակա միջավայրի նախարարությունը հերքում է «Սպուտնիկ Արմենիայի» տարածած տեղեկությունը. «Փաստերը խեղաթյուրված են»

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում է, որ «Սպուտնիկ Արմենիա» լրատվամիջոցը խեղաթյուրել է փաստերը։

«Ադրբեջանական անտառահատումներ Շիկահողի արգելոցում. ՇՄՆ-ն տեղյակ է, Փաշինյանը՝ ո՞չ» վերնագրով հրապարակման մեջ առկա են պնդումներ և մեկնաբանություններ, որոնք վերագրվում են Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներկայացվելով որպես փաստ, մինչդեռ, բնավ չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես վերնագիրը, այնպես էլ բովանդակության մի շարք ձևակերպումներ մոլորեցնող են։

Միաժամանակ, հրապարակման մեջ նախարարության պատասխանը ներկայացվել է ընտրովի մեջբերումներով՝ անտեսելով ամբողջական համատեքստը։ Արդյունքում ձևավորվել է իրականությանը չհամապատասխանող տպավորություն, թե իբր գերատեսչությունը հաստատել է նոր կամ ընթացիկ անտառահատումներ։

Բացի այդ, նույն նյութում փորձ է արվում ստեղծել հակադրություն ՀՀ վարչապետի հայտարարության և նախարարության պատասխանի միջև։ Սակայն նման մեկնաբանությունը բխում է ոչ թե պաշտոնական պատասխանից, այլ դրա ընտրովի և խեղաթյուրված ներկայացումից։

Կոչ ենք անում առաջնորդվել պաշտոնական աղբյուրների ամբողջական տեղեկատվությամբ և զերծ մնալ դրա աղավաղված մեկնաբանություններից․ ՇՄՆ

facebook sharing button facebook