Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/4/2026
share

Չարձագանքե՛լ նման հաղորդագրությունների և չտրամադրե՛լ անձնական տվյալներ․ Կադաստրի կոմիտե

Կադաստրի կոմիտեն զգուշացնում է․

Հարգելի քաղաքացինե՛ր,

Այսօր ծառայություններ մատուցող կազմակերպությունից Կադաստրի կոմիտեն ստացել է տեղեկություն, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։

Այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն.

«Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: <հղում>»

ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

Չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:

Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք:

facebook sharing button facebook