
Ապրիլի 13-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։
Ընտրությունները կանցկացվեն 2026-ի հունիսի 7-ին։ Չնայած գործընթացի մեկնարկին՝ ԿԸՀ -ի փոխանցմամբ ապրիլի 13-ի աշխատանքային օրվա ընթացքում որևէ քաղաքական ուժ դեռևս որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Հիշեցնենք՝ առաջադրման փաստաթղթերը քաղաքական ուժերը կարող են ներկայացնել մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ը։
Այդ ժամկետից հետո միայն ընտրապայքարի մասնակից կուսակցություններն ու անհատ թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել և դուրս գալ ընտրապայքարից։

