
Ագրոօդերևութաբանական տեղեկագիր.մարտի երրորդ տասնօրյակ Գյուղատնտեսական աշխատանքների կատարման պայմանները
Հանրապետության հովտային շրջաններում իրականացվել են կարտոֆիլի նախացանքային աշխատանքներ, իսկ առանձին շրջաններում՝ նաև ցանք։ Սկսվել են բանջարանոցային մշակաբույսերի վարի աշխատանքները։ Տասնօրյակի ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն միաժամանակ դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը։
Պտղատուներ, խաղող
Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում բազմամայա միջին ժամկետներին մոտ դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում, դեղձենու բողբոջներն ուռչել են, տեղ-տեղ՝ բացվել։ Հովտային շրջաններում դիտվել է խաղողի վազի հյութաշարժ։
Աշնանացան ցորեն
Հովտային շրջաններում շարունակվել, նախալեռնային և առանձին լեռնային շրջաններում վերսկսվել է աշնանացան ցորենի վեգետացիան: Որոշ լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացանը գտնվել է հանգույցային արմատների առաջացման և թփակալման, հովտային շրջաններում՝ ցողունակալման, Արարատում՝ ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլերում։
Տասնօրյակի վերջին աշնանացանի բարձրությունը կազմել է 10–17 սմ, իսկ տասնօրյակային աճը՝ 4–7 սմ։
Խոտաբույսեր
Հովտային շրջաններում շարունակվել է առվույտի ցողունի աճը։
Բույսի բարձրությունը տասնօրյակի վերջում հասել է 10-12սմ-ի։ Տասնօրյակային աճը կազմել է 4-6սմ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կետնրոն
Ավելին՝ https://new.meteomonitoring.am/.../march-agro3-2026.pdf

