Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/4/2026
share

Գորայքում առանց համապատասխան թույլտվության քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 7․3 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցները Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական տարածքի տարբեր հատվածներում՝ առանց համապատասխան թույլտվության, իրականացրել են քարի արդյունահանում՝ պետությանը պատճառելով 7 մլն 349 հզր 390 ՀՀ դրամի վնաս։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է․ ՔԿ

facebook sharing button facebook