Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/4/2026
share

Հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ 2025 թվականի հուլիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի՝ 1368 քմ մակերեսով հողամասի՝ 2008 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: 

«Դատարանը 2026 թվականի մարտի 31-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: 

Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն՝ որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերող ֆիզիկական անձից հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ (հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ ձեռքբերման պահի դրությամբ):

facebook sharing button facebook