Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/4/2026
share

Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է

ՌԴ Պերմ քաղաքի Դոբրյանկա քաղաքի դպրոցներից մեկում 17-ամյա 9-րդ դասարանցին դանակով հարձակվել է ուսուցչուհու վրա,- հայտնել է շրջանի ղեկավար Դմիտրի Մախոնինը:

Հարձակումը տեղի է ունեցել դպրոցի մուտքի մոտ: Ուսուցչուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վերքերից մահացել է:

«Չնայած բժիշկների բոլոր ջանքերին, ցավոք,  ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Օլեսյա Պետրովնա Բագուտային փրկել չի հաջողվել»,- հայտնել է Մախոնինը:

Հարձակման պատճառն հայտնի չէ: Դպրոցականին տարել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ պարզվում են դրդապատճառները,- հայտնել են շրջանիային ոստիկանությունից:

facebook sharing button facebook