Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/4/2026
share

Իրանի նոր գերագույն առաջնորդը անգիտակից վիճակում է. Daily mail

Իրանի նոր Գերագույն առաջնորդը անգիտակից վիճակում է և ի վիճակի չէ ղեկավարել պատերազմից տուժած երկիրը,- գրում է Daily mail-ը։

Ըստ ամերիկա-իսրայելական հետախուզական տվյալների վրա հիմնված ենթադրյալ գնահատականների՝ Մոջթաբա Խամենեին բուժում է ստանում ծանր առողջական վիճակի պատճառով Ղոմ կրոնական քաղաքում։

Հիշեցնենք՝ 56-ամյա Խամենեին հանրությանը չի երևացել այն բանից հետո, երբ ստանձնեց Գերագույն առաջնորդի պաշտոնը հորից՝ Այաթոլլա Ալի Խամենեից, ով սպանվել էր պատերազմի առաջին օրը։

Վարչակարգն ավելի վաղ հայտնել էր, որ նա ոտքի թեթև վնասվածք էր ստացել այն հարվածի ժամանակ, որի հետևանքով զոհվել էին  հայրը, մայրը, կինը և որդիներից մեկը։

facebook sharing button facebook