Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/4/2026
share

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողը իրավունք կունենա մինչև մեկ ժամ բացակայել աշխատանքից․ նախագիծ

Աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղման, աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքների ներդնման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով նախատեսվում է՝

Սահմանել, որ խնամքին մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։

ա) մինչև երկու երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 30 րոպե․

բ) երեք և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ․

օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։

Նախատեսված փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։

facebook sharing button facebook