Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/4/2026
share

Շինաշխատանքներ կատարելիս՝ աշխատողներից մեկը վայր է ընկել և մահացել․ Shamshyan

Ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում,- գրում է Shamshyan.com-ը։ Վերջինիս տեղեկություններով ժամը 15։20-ի սահմաններում մահացած վիճակում «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզում հաշվառված 24-ամյա Աղասի Ս․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան խոշորացված համայնքի հանգստի գոտի 2-րդ փողոցի 5/9 հասցեում գտնվող «Լիլակե» նոր կառուցվող հյուրանոցի վրա շինաշխատանքներ կատարելիս՝ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։ Դեպքի փաստով Սևանի քննչականում նախաձեռնվել է քրեական վարույթ, աշխատանքային անվտանգության կանոնները չպահպանելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։

facebook sharing button facebook