Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/4/2026
share

Պահնորդը պատահական կրակոց է արձակել է էկոնոմիկայի նախարարությունում, կա տուժած. ՆԳՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել, հիվանդանոց տեղափոխվածի վիճակը բավարար է։

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Այսօր՝ ժամը 16.56-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

facebook sharing button facebook