Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/4/2026
share

Կառավարությունը սահմանել է եղեգնաշաքարի արտոնյալ պայմաններով ներմուծման կարգը

ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման եղեգնաշաքարի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը /02.04.2026, N-417-Ն/։

 Որոշումն ուղղված է պատշաճ ապահովելու 2026 թվականի հունվարի 30-ի ԵՏՀ Խորհրդի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ եղեգնաշաքարի մասով փոփոխություններ կատարելու մասին» № 19 որոշման դրույթների կիրառումը։

Համաձայն ԵՏՀ Խորհրդի որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 20,0 հազ․ տոննա չափով եղեգնաշաքարի /0% մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող եղեգնաշաքարի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։

 Ուշադրություն

Մաքսատուրքի վճարումից ազատումը տրամադրվելու է տնտեսավարող սուբյեկտներին բացառապես ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում, որը տրամադրվելու է 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ Կառավարության № 228-Ն որոշմամբ սահմանված կարգով։

Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ secretariat@mineconomy.am), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ. հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից

facebook sharing button facebook