Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/4/2026
share

Որոշում է ընդունվել խստացնել սահմանային վերահսկողությունը ներմուծվող մեղվափաթեթների նկատմամբ

Պետական լիազոր մարմինների կողմից կայացվել է կարևորագույն որոշում՝ խստացնել սահմանային վերահսկողությունը ներմուծվող մեղվափաթեթների նկատմամբ․ այս մասին հայտնում է Beekeeping Development and Training Center NGO-ն։

Արված հրապարակման մեջ ասված է․ «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մեր հետևողական աշխատանքը և բարձրացրած մտահոգությունները տվեցին իրենց արդյունքը։ Պետական լիազոր մարմինների կողմից կայացվել է կարևորագույն որոշում՝ խստացնել սահմանային վերահսկողությունը ներմուծվող մեղվափաթեթների նկատմամբ։

Այսուհետ յուրաքանչյուր խմբաքանակ ենթարկվելու է պարտադիր լաբորատոր հետազոտության, իսկ վարակի հայտնաբերման դեպքում խմբաքանակները կոչնչացվեն՝ կանխելու համար աղետալի հիվանդությունների տարածումը Հայաստանում։

Հիշեցնենք, որ հասրակական կազմակերպությունը փետրվարի 18-ին ահազանգ էր հրապարակել այն մասին, որ մեղվաբուծությունը կանգնած է մի նոր մարտահրավերի առաջ, որն իր վտանգավորությամբ սկսում է գերազանցել բոլորիս հայտնի Վարոա տիզին։ Խոսքը Տրոպիլելապս (Tropilaelaps spp.) մակաբույծի մասին էր։ Այդ մասին Քաղաքացու ձայնը ևս ռեպորտաժ էր պատրաստել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեման քննարկվել է և՛ ՏԿԵ և ՇՄ նախարարություններում, որից հետո կայացվել է տվյալ որոշումը։

facebook sharing button facebook