
Նուբարաշենի խճուղու հարևանությամբ՝ 8.5 հեկտար տարածքում, ստեղծվում է նոր անտառաշերտ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում անտառաշերտի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
«2025 թվականի նոյեմբերին մեկնարկել են Նուբարաշենի խճուղուն հարող 8.5 հեկտար տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները։ Այս աշխատանքները իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության կողմից բնապահպանական հարկի մասհանումներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։
Այս տարածքում նախատեսում ենք տնկել շուրջ 10 հազար ծառ։ Մինչ այս պահը իրականացվել են 50 խորանարդ մետր ծավալով ջրավազանի, պոմպակայանի և ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ, ընթացիկ ամսվա վերջում ակնկալում ենք նաև ծառատունկի իրականացում».-մանրամասնե է Սիրարփի Հայկազյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ նոր անտառաշերտի ստեղծումը շատ կարևոր ծրագիր է, որի մասին պետք է ավելի շատ խոսեն։

