Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/4/2026
share

Տրանսպորտային պատահար՝ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ տուժած կա

Ապրիլի 6-ին, ժամը 09։23-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները: «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

facebook sharing button facebook