
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։ ԻՀՊԿ-ում հաստատել են այս լուրը՝ Խադեմիի մահվան պատճառը անվանելով «ահաբեկչական հարձակում», որը տեղի է ունեցել ապրիլի 6-ի առավոտյան։ Նա գլխավորում էր ԻՀՊԿ հետախուզությունը 2025 թվականի հունիսից։
Սպանվել են նաև այդ պաշտոնում նրա նախորդը՝ Մոհամադ Քազեմին, և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած գործողության արդյունքում։
ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է սահմանել ԻՀՊԿ առանցքային առաջնորդների մասին տեղեկատվության համար, որոնց թվում է Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

