Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/4/2026
share

Էներգիայի պահեստավորման նոր հնարավորություններ. Օրենսդրական փոփոխություններ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Նախագծերով ՀԾԿՀ-ն այսուհետ կտրամադրի կուտակիչ կայանների լիցենզիաներ, և նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն:

Միաժամանակ կտրվի հնարավորություն, շուկայի կանոնների համաձայն, մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք:

Լիցենզավորման ենթակա չի լինի մինչև 1 ՄՎտ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը. ՀՀ ՏԿԵՆ

facebook sharing button facebook