Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/4/2026
share

Կասեցվել է «ԻԳԻԹ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Իգիթ» ՍՊԸ-ին (Շիրակ, գ. Ազատան) պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են «Մածուն 2.5%» ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության․ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։

 Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Մածուն 2.5%» արտադրատեսակի նմուշը կաթնայուղի ճարպաթթվային կազմ՝ «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթու (C18:1) մերիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ լինոլաթթու (C18:2) միրիստինաթթու (C14:0)», «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը լաուրինաթթվի, միրիստինաթթվի, պալմիտինաթթվի և ստեարինաթթվի գումարին», ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

 ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։
Արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր․ ՍԱՏՄ

facebook sharing button facebook