Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/4/2026
share

«ԷՎԵԼՊԻՍ» ՍՊԸ-ն ցանկանում է Փամբակ գետի վրա ՓՀԷԿ կառուցել

2026 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 14:00-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «ԷՎԵԼՊԻՍ» ՍՊԸ -ի կողմից ներկայացված «Վահագնաձոր» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:
Ըստ տրեկայացված հայտի, «Վահագնաձոր» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Հայաստանի Լոռու մարզում` Փամբակ գետի վրա: Էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործվելու է Փամբակ գետի 1070.0-1010.0մ նիշերի միջև 60.0մ անկումը: Նշված անկումը 3480մ երկարությամբ, 2220մմ տրամագծի մետաղական ճնշումային խողովակաշարը Փամբակ գետի մնացորդային ելքերը կմոտեցնի նախատեսվող ՓՀԷԿ-ի շենքին: ՓՀԷԿ-ի շենքը նախատեսվում է կառուցել Փամբակ գետի ձախ ափում: «Վահագնաձոր» ՓՀԷԿ-ի բոլոր կառույցները գտնվում են Վահագնաձոր գյուղի վարչական սահմաններում: Նախատեսվող գործունեության ընթացքում համաձայն օրենքով սահմանված պահանջի, ջրառը կիրականացվի ըստ ՋԹ-ի և խստագույնս կպահպանվի էկոլոգիական սահմանված թողքերը, ինչը հնարավորություն կտա զրոյական ազդեցություն ունենալ ոռոգման ենթակա տարածքների վրա։ 5 Ճնշումային մետաղական խողովակաշարի երկարությունը 3480.0 մ է, տրամագիծը` 2220մմ, Ֆրենսիս տիպի 2 հիդրոագրեգատ 3.0մ3/վ ելքով և 51մ ստատիկ ճնշմամբ (Եվրոպական արտադրության)։  

«Վահագնաձոր» ՓՀԷԿ-ն իր մեջ ներառում է հետևյալ կառուցվածքները`

• գլխային հանգույց, որի մեջ ընդգրկված են ջրթափային պատվար, ջրընդունիչ, լվացիչ ջրանցք և ձկնանցարան,

• 2200մմ տրամագծով և 16-17մմ պատի հաստությամբ, 3480մ երկարությամբ ճնշումային մետաղական խողովակաշար,

• ՓՀԷԿ-ի շենք,

• հեռացնող ջրանցք, որով կհեռացվի ագրեգատների օգտագործած ջուրը: 

Նախագծի հեղինակները նշել են, որ անպայման լինելու է ձկնանցարան, որը իրենից ներկայացնելու է երկաթբետոնե կառուցվածք` 25.0մ երկարությամբ և 30 ջրավազաններով։ Վերջիններիս մեջ ապահովվելու են ջրի անհրաժեշտ խորությունն ու հոսքի արագությունը` ձկների և այլ ջրային օրգանիզմների տեղաշարժն ապահովելու համար` ինչպես ստորին, այնպես էլ վերին բիեֆների միջև։ Ձկնուղու և գետի լծորդման հատվածում նախատեսվում է տեղադրել ջրաչափիչ սարքավորում։ 

facebook sharing button facebook