Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/4/2026
share

ՊՎԾ-ն չի կարող համայնքներում ֆինանսական ստուգումներ իրականացնել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Սահմանադրական դատարանը, 2026 թ․ մարտի 24-ին կայացրած որոշմամբ, արձանագրել է, որ Հայաստանում պետական վերահսկողության համակարգը կառուցված է աստիճանակարգության սկզբունքով:Հստակ տարանջատված են Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների իրավասությունները:

 

ՊՎԾ-ն, լինելով վարչապետին ենթակա մարմին, իրականացնում է վարչապետի վերահսկողական լիազորությունները, հետևաբար դրանք չեն կարող նույնացվել Կառավարության հսկողական լիազորությունների հետ: ՊՎԾ-ն չի կարող հանդես գալ որպես Կառավարության լիազոր մարմին, իսկ վերջինս իրավասու է ՏԻՄ-երում իրականացնել հսկողություն:

 

 

ՍԴ-ի դիտարկմամբ՝ վարչապետի ենթակայությամբ գործող ՊՎԾ-ի կողմից համայնքներում իրավական և մասնագիտական հսկողությունը դուրս է թե՛ սահմանադրական կարգավորումների տրամաբանությունից, թե՛ միջազգային չափանիշներից:

 

Ըստ ՍԴ-ի՝ պետության կողմից ՏԻՄ-երին տրամադրվող սուբսիդիաների, սուբվենցիաների և դոտացիաների նկատմամբ վերահսկողությունը պետք է քննարկման առարկա դառնա՝ ելնելով դրա իրականացման փուլային բնույթից։

 

Այսինքն՝  անհրաժեշտ է տարբերակել պետական միջոցների տրամադրման նախապատրաստական փուլում իրականացվող վերահսկողությունը, և այդ միջոցների տրամադրումից հետո իրականացվող վերահսկողությունը։

 

Հիմքերի ստուգումը թույլատրելի է, սակայն երբ վերահսկողությունը վերաբերում է արդեն տրամադրված միջոցների տնօրինմանը, հակասում է ՏԻՄ ֆինանսական ինքնուրույնության սկզբունքին Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից

facebook sharing button facebook