Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/4/2026
share

Հորդորում ենք զերծ մնալ եղջերուին կերակրելուց և այլ գործոններից, որոնք կարող են խաթարել կենդանու բնական վարքը․ Դեբեդի գյուղապետարան

Հարգելի բնակիչներ,

Վերջին ժամանակահատվածում բնակավայրերի հարակից տարածքներում արձանագրվում են ազնվացեղ եղջերուների մուտքի դեպքեր։ Նշված կենդանին, լինելով համեմատաբար խաղաղ և մարդուն չվտանգող տեսակ, այնուամենայնիվ հանդիսանում է վայրի կենդանի և կարող է անկանխատեսելի վարք դրսևորել՝ հատկապես անհանգստացման կամ սթրեսի ենթարկվելու դեպքում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք բոլոր բնակիչներին ցուցաբերել զգոնություն և պատասխանատվություն։ Մասնավորապես՝

զերծ մնալ կենդանուն կերակրելուց կամ որևէ ձևով գրավելու փորձերից,

չմոտենալ եղջերուներին և չփորձել շփվել կամ լուսանկարվել նրանց հետ մոտ տարածությունից,

չստեղծել աղմուկ կամ այլ գործոններ, որոնք կարող են խաթարել կենդանու բնական վարքը։

Հիշեցնում ենք, որ վայրի կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքը կարող է վտանգել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանու անվտանգությունը և առողջությունը։

Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և նպաստել մարդ–կենդանի համակեցության ապահովմանը՝ հարգելով բնության և կենդանական աշխարհի բնական սահմանները։

Շնորհակալություն համագործակցության համար։

 

Դեբեդի գյուղապետարան

facebook sharing button facebook