
Viva Armenia, Team Telecom Armenia և Ucom ընկերությունների ծառայությունների դիմաց վճարումները կրկին հնարավոր կլինի կատարել նախկին վճարահաշվարկային համակարգերով։ Խոսքը վերաբերում է «Tel-Cell», «EasyPay», «Idram» և «Fast Shift» ընկերություններին, որոնց միջոցով սպառողները կարող են վճարումներ իրականացնել ավտոմատ ինքնասպասարկման տերմինալներով, մասնաճյուղերում, ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակների ու հավելվածների միջոցով։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, մինչև հարուցված վարույթի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կիրառվել է միջանկյալ միջոց։ Հիշեցնենք, որ հունվարին հեռահաղորդակցության երեք ընկերությունները հայտարարել էին, որ փետրվարից դադարեցնելու են համագործակցությունը նշված վճարահաշվարկային կազմակերպությունների հետ՝ մատնանշելով ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնություններ և ոչ փոխշահավետ պայմաններ։ Իր հերթին, վճարահաշվարկային ընկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ պնդելով, որ միակողմանի որոշումները կարող են խախտել արդար մրցակցության սկզբունքները. Factor tv

