
2025թ. փետրվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք խոշորացված համայնքի Արին բնակավայրի վարչական շենքում կայացել է «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումը՝ Արին բնակավայրի տարածքում հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության և հանքանյութի, խտանյութի վերամշակման (կորզման) գործարանի կառուցման ծրագրի վերաբերյալ։
Հանրային քննարկաման վերաբերյալ հայտարարությունը Վայքի պաշտոնական կայքում հրապարակվել էր 2025 թ․ հուվարի 20-ին։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն էր, որից հետո համայնքի ավագանին հիմք ընդունելով հանրային քննարկման, ինչպես նաև դրան հաջորդող 30 օրվա ընթացքում հավաքագրած կարծիքները իրա համաձայնությունը կամ անհամաձայնությունն է տալիս ծրագրին։
«Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնված հանրային քննարկմանը մասնակցել են Արին բնակավայրի վարչական ղեկավար Մանվել Ավետիսյանը, «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարո Միքայելյանը, Վայք խոշորացված համայնքի քաղաքաշինության բաժնի պետ Սամվել Իխտարյանը, համայնքի ղեկավարի օգնական Մեսրոպ Մեսրոպյանը, Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, ինչպես նաև Վայք համայնքի բնակիչներ։
Հանրային քննարկման մասնակից բնակիչները իրենց մտահոգությունն են հայտնել նախագծի հնարավոր ռիսկերի վերբերյալ, որովհետև Արին բնակավայրը ընգրկված է արտոնյալ բնակավայրերի ցանկում, որտեղ իրականացվում է արտոնյալ պայմաններով բնակարանային ապահովման ծրագիր։ Որոշ գյուղացիներ արդեն ունեն ֆերմերային տնտեսություններ, և մտահոգություն հայտնեցին, որ այն կարող է վնասել անասնապահությանը։
Մասնակիչները մտահոգիչ են համարել նաև այն որ կորզումը իրականացվելու է ցիանով, և ընկերության ներկայացուցչի բացատրությունները, որ իրենք կիրառելու են անվտագ տեխնոլոգիայով չցրեց նրանց մտահոգությունները։
Ընկերության ներկայացուցիչները ըստ մասնակիցների, չկարողացան նաև հստակ պատասխանել, թե որտեղ են տեղակայվելու թափոնները, ինչ վտանգներ ռիսկեր կարող են առաջանալ գործունեության հետևոնքով Արինի նման ակտիվ սեյսմիկ գոտում և այլն։
Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը իր ելույթում նշեց, որ նմանօրինակ գործարանները կարող են լուրջ ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա՝ աղտոտելով ջրային ռեսուրսները, հողերը և վնասելով բուսական ու կենդանական աշխարհին։ Նա առաջարկեց համայնքին այս նախծագծին տալ բացասական եզրակացություն՝ հիմք ընդունելով հանրային լսման ժամանակ հնչած կարծիքները և մտահոգությունները։
Հանրային քննարկման ժամանակ կազմակերպվել է նաև քվեարկություն, որի ժամանակ մասնակիցների մեծամասնությունը դեմ է քվեարկել նախագծին։
Ըստ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի «Ջիէմէն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն գրանցվել է 2001թ․, առաին հայտարարագիրը ներկայացվել է 2023թ․ մարտի 13-ին։ Որպես իրական շահառու ներկայացված է Հրաչյա Հովհաննիսյանը, ով տիրապետում է 100 տոկոս բաժնեմասին։ Ըստ հայտարարգրի ընկերությունը հաշվառված է «ՎԱՐԴԱՆԻ ԶԱՐԹՈՆՔԸ» անվանումով։ 2025թ․ հունվարի 31-ին ներկայացված հյատարարգրի 100 տոկոս բաժնետերը Լիանա Միքայելյանը։
