Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/10/2024
share

(Չ)հանրային լսումներ տեղական ինքնակառավարման ոլորտում. որքանո՞վ են մասնակցային լսումները համայնքում

Հանրությունն այնքան էլ ներգրավված չէ հանրային կյանքում․ տարեկան աշխատանքային պլանների, բյուջեների քննարկումներն հիմնականում համայնքապետարանների աշխատակիցներ են մասնակցում, իսկ բուն համայնքի բնակիչներ՝ ոչ։

Այս մասին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «(Չ)հանրային լսումներ տեղական ինքնակառավարման ոլորտում. որքանո՞վ են մասնակցային լսումները համայնքում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ծրագրերի համակարգող Նինա Մամաջանյանը՝ ներկայացնելով «Համայնքային համամբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Միայն մասնակցային որոշումներ» ծրագրի արյունքները։

Նշված ծրագրի շրջանակում Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ը իրականացրել  է մշտադիտարկում, որի նպատակն է վեր հանել հանրային լսումների, քննարկումների կազմակերպման իրականացման գործընթացում առկա խնդիրները, խոչընդոտները։ Ծրագրով նախապես ընտրված 3՝ Ալավերդի, Լոռի բերդ և Թումանյան համայնքներից բացի հանրային լսումների իրականացման կարգը դիտարկվել է նաև Հայաստանի այլ մարզերում ևս՝ Արարատի, Կատայքի, Տավուշի։

Բնակչության մասնակցության առումով պատկերը գրեթե նույնն է, ասում են բանախոսները, հանրային լսումներին բնակիչները քիչ են ներկայացված։ Իսկ ՏԻՄ-երը կա՛մ չեն տիրապետում կա՛մ չեն ցանկանում տիրապետել այն նոր գործիքներին, որով կարող են ՏԻՄ-ի աշխատանքը ավելի մասնակցային դարձնել, մասնավորապես մարդկանց ակտիվորեն ներգրավվել հանրային լսումներին։ 

«Եթե մենք ասում ենք տեղական ինքնակառավարում, ապա պետք է հասկանալ, որ դա արույն հարցեր վճռել, այլ պետք է հասկանալ, որ մասնակցային կոմպոնենտը այստեղ պարտադիր է,  այսինքն, համայնքը պետք է ինքնուրությն,  համախմբված ու միասնական ձևով հարցեր քննարկի, խնդիրներ վերլուծի առաջնահերթույյուններ որոշի։ Էս առումով մասնակցայնությունը համայնքային կյանքում որոշումների կայացման գործում շատ կարևոր է։ Եվ ՏԻՄ-եը պետք է այդ ուղղությունը որդեգրեն և իրենց արդյունավետ իրականանցեն, բայց երբ տեսնում ենք, թե ինչ մշակույթ է ձևավորված և  ՏԻՄ-երը ոչ մեծ արդյունավետությամբ են իրականացնում այդ գործառույթը։

Նաև կարելի է ասել համայնքի անդամների մոտ ՏԻՄ որոշումներին մասնակցելըւ նույնպես մշակույթի մաս չի կազմում։ Այսիքն այստեղ կա երկու կոմպոնեն և՛ ՏԻՄ-ից բնակիչներին ներգրավելու աշխատանքը շատ քիչ է տարվում, շատ ՏԻՄ-եր կարծում են, որ իրենց բոլոր խնդիրները լավ պատկերացնում են՝մոռանալով որ մասնակցայնույթունեը խնդիրների լուծման գործում շատ կարոևր է»,-ասաց համայնքային զարգացման փորձագետ Արթուր Վարդազարյանը։ Ըստ նրա ՏԻՄ-եը պետք է նոր մոտեցումներ գտնեն բնակիչներին ներգրավելու հանրային լսումներին։ Պետք է այնպես անել, որ բնակիչների համար հասկանալի լինի քննարկվող խնդրի կարևորությունը և ավելի շահագռգիր լիենեն մսնակցել,-հավելում է բանախոսը, օրինակ բերելով Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի օրինակը, որտեղ բնակիչներին հանրային սլումների են հրավիրում հեռախոսային կարճ հաղորդագրությունների միջոցով։ 

Հանրային լսումների կազմակերպման, արդկանց ներգրավելու հարցում Արթուր Վարդազարյանը կարևորում է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Ասում է՝ ՀԿ-ներն այս առումով մեծ փորձ ունեն և կկարողանան հանրային լսումներին ավելի մեծ թվով մարդկանց ներգրավվել։

facebook sharing button facebook