Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/11/2023
share

Չարենցավանում ցանկացած բարեկարգում վերածվում է ծառերի սպանդի. Անահիտ Խեչոյան

Չարենցավան համայնքի ավագանու անդամ Անահիտ Խեչոյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․ «Փաստորեն Չարենցավանում ցանկացած բարեկարգում վերածվում է ծառերի սպանդի։ Հերթական կոտորածը իրականացվել է Չարենցավանի բժշկական կենտրոնի բակում` տնօրինության և քաղաքացիների աչքի առաջ։

Հարցս ուղղում եմ Չարենցավանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն, Չարենցավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Գառնիկ Սահակյանին.

-Պարո՛ն Սահակյան, որպես բուժաշխատող կարծու՞մ եք, որ այս մեթոդներով (հաստաբուն ծառերը կտրելով և կանաչ գոտիները վերացնելով) կարելի է լավացնել բնակչության առողջությունը»։

facebook sharing button facebook