
ՏՏ-ի հետ կապված արտակարգ պատահարների աջակցության հարթակ CyberHUB-am-ը ներկայացրել է տեղեկատվական-ուսուցողական հոլովակ, ի՞նչ անել եթե կոտրել են ձեր հաշիվը։
Հոլովակի խորհուրդներին հետևելով՝ Դուք նվազագույնի կհասցնեք Ձեր հաշիվները կոտրելու հնարավորությունը։ Բայց եթե դա, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, ապա առաջինը՝ խուճապի մի մատնվեք։ Երկրորդը՝ սկսե՛ք վերականգնելու գործընթացը
Համակարգչից պետք է մուտք գործել հետևյալ հասցեով՝ facebook.com/hacked, Instagram.com/hacked։
Հարկավոր է համակարգչից նախօրոք դուրս գալ այդ հաշվից և ուշադիր կարդալով անցնել բոլոր փուլերը։ Կարող է անձը հաստատող փաստաթուղթ պահանջել, օրինակ՝ ուղարկել անձնագրի նկարը։ Եթե չստացվեց վերականգնել, սպասեք և կրկնեք գործողությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։

