Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Թարմ լուրեր
26/1/2022
share

Թեղուտ գյուղի բնակիչները սոցիալական արդարություն են պահանջում (տեսանյութ)

ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները 2022 թվականի հունվարի 25-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի անցակետի մոտ բողոքի ակցիա իրականացրին՝ փակելով ճանապարհը։ Հավաքված բնակիչները պահանջում էին, որ իրենց հետ հանդիպի անձամբ «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրենը։

Իրենց պահանջներն էին՝ դադարեցնել արտանետումները դեպի Թեղուտի գյուղատնտեսական հողեր և շրջակա միջավայր, Թեղուտի բնակչության համար ապահովել այլընտրանքային զարգացման նոր ուղղություններ և աշխատատեղեր, քանի դեռ Թեղուտի բնակչությունը զրկված է գյուղատնտեսական հողերից, և առայժմ ստեղծված չեն այլընտրանքային զարգացման հնարավորություններ, Թեղուտի գործազուրկ բնակչությանը ապահովել աշխատատեղերով։

Բնակիչներն ասում են, որ բազմիցս գրավոր բողոքներ են ներկայացրել, սակայն որևէ լուծում չի տրվել իրենց պահանջներին։

Մանրամասները տեսանյութում։

11

facebook sharing button facebook