
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:
Քիչ առաջ լրատվամիջոցներում հրապարակվել էր լուսանկար, որ Գագիկ Ծառուկյանը ցանկացել է երկրից հեռանալ, սակայն, օդանավակայանում թույլ չեն տվել։

