
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա ղեկավարած քաղաքական ուժի վերընտրվելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի շուրջ համագործակցելու պատրաստակամությունը։
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ։ ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հետապնդման գործում»,- նշված է ուղերձում։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է իր հանձնառությունը՝ առաջ մղելու պատմական Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ (TRIPP) նախաձեռնության իրականացումը։
Ուղերձում նաև նշվում է, որ Վաշինգտոնն անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ աշխատանքին՝ Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման ուղղությամբ։

