.jpg )
«Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր, տնօրեն Գեղամ Օհանյանը գրում է․ «8 գիշեր փողոցում, առանց վրանի, անտունի նման...
Երկու տուն ունեմ, բայց ինձ անտուն եմ զգում որպես քաղաքացի, այս իրավիճակում...
Անտանելի է...
Մարդկանց մի մասի մոտ տպավորություն է, որ ես այստեղ եմ, որ Օսիպյանը հացադուլից դուրս գա։ Ո՛չ սիրելիներ, ես այստեղ եմ, որովհետև աննախադեպ, եզակի դեպք է տեղի ունեցել մեր երկրում, մեզ հետ։
1. Երկրի ղեկավարը ուղիղ եթերում քաղաքացուն վիրավորում է իրեն հարց ուղղելու արդյունքում - ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ
2. Հետո հարցնում, թե ինչու՞ չի զոհվել, թիրախավորում որպես փախստական - ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
3. Հենց դեպքի վայրից ձերբակալում են տվյալ քաղաքացուն և երկու ամիս զրկում հանրային խոսքից հենվելով նախկինում արված գրառումների վրա - ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ
10 օր անց երկրի նույն ղեկավարը լրագրողներին պատասխանում է, որ դեռ քաղաքացին պիտի իրենից ներողություն խնդրի - ՑԻՆԻԶՄ ԵՎ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ
Ես այստեղ եմ և պահանջում եմ, որ իմ երկրում օրենքը գործի ոչ ընտրովի։ Մարդու ազատ խոսքը և ազատ տեղաշարժի իրավունքը վերականգնվի և օրենքը գործի գործած հանցանքին համաչափ։
Որ արդարությունը կայանա, հացադուլն էլ կավարտվի երևի, ողբերգություն էլ չենք ունենա...
Մեր հանրային պահանջին այլևս ոչինչ չի կաշկանդում, ընտրությունները տեղի ունեցան և այլևս չեն կարող զրպարտել, որ այս ակցիան այլ նպատակ ունի։ Դավադրություններ մի փնտրեք այնտեղ, որտեղ ամեն բան ավելի քան պարզ է։
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ
Ամեն օր ժամը 19:00-ից հավաքվել Բաղրամյան 26/1-ի դիմացի մայթը՝ Մետրոյի հարևանությամբ։ Մենք այստեղ ենք 24 ժամ։
Խնդրում եմ հանրային մարդկանց, հեղինակությունների՝ մշակույթի, գիտության, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչների գալ և իրենց հանրային խոսքը ձևակերպել այստեղից։
Այսպիսի ակցիաները խոր կրթական բնույթ ունեն նաև, քաղաքացին քաղաքացի է դառնում իր և կողքինի իրավունքները պաշտպանելով։
Գրառումը տարածելը ևս կարևոր է։ Մենք միասին հանրային ալիքը այնքան ենք մեծացնելու, որ արդարությունը վերականգնվի։ Մենք դա կարո՛ղ ենք, մենք դա անելու՛ ենք...»։

