Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/6/2026
share

«Հանրապետություն կուսակցությունը շնորհավորել է ՔՊ-ին համոզիչ հաղթանակ տանելու համար

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է արել, որում ասված է․ ««Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա նախագահ Նիկոլ Փաշինյանին՝ համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ափսոսանք ենք հայտնում, որ խորհրդարանի քաղաքական պատկերը գրեթե չի փոխվել։ Ցավոք, մեր հասարակությունը դեռևս գտնվում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորելու և նրան հակադրվելու գործընթացում։ Հակառակ դեպքում ընտրություններն ավելի գաղափարական կլինեին։ Իններորդ գումարման Ազգային ժողովը, մեծ հաշվով, ՀՀ–ՌԴ դիմակայության արտացոլումն է։

«Հանրապետություն» կուսակցությունը պայքարել է և այսուհետ էլ պայքարելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դառնալու նպատակով։ Բարեբախտաբար, անկախ դրսից ուղղորդվող քայլերի և սպառնալիքների, մեր հանրության գիտակից հատվածը հակադրվեց և դիմակայեց։ Շնորհակալ ենք «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տված յուրաքանչյուր քաղաքացու։ Խորհրդարանում ներկայացված չլինելը չի խանգարելու, որ արդարացնենք ձեր վստահությունը և դեռ առիթ ունենալու եք հպարտանալու, որ ձեր ձայնը տվել եք մեզ։

Աստված օրհնի Հայաստանը։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ»

facebook sharing button facebook