Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
24/5/2026
share

Արթուր Օսիպյանին անհրաժեշտ է ազատել․ Օլեգ Դուլգարյան

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը ֆեսյբուքում գրառում է արել․

«Արթուր Օսիպյանը շատ վաղուց իմ ֆեյսբուքյան ընկերն է եղել։ Իրականում իրեն տեսել եմ միայն մեկ անգամ՝ հայտնի էկոակտիվիստ Greta Thunbergի հետ Երևանում քաղաքացիական ակցիայի ժամանակ։

Արթուր Օսիպյանը,Արցախում միշտ պայքարել է քրեաօլիգարխիկ տարրերի և իշխանությունների դեմ, ալան-թալանի դեմ և խիստ քննադատության էր ենթարկում Արցախի բոլոր ժամանակների իշխանություններին՝ իրենց վատ արածի և չարածի համար։

Ինքը հեղափոխական, սոցիալական արդարության մտքերի կրող է եղել միշտ։ Արթուրը հիմա հացադուլի մեջ է, և մեր հասարակության առաջադիմական մարդկանցից մեկը վտանգի է ենթարկում իր առողջությունն ու կյանքը։

«Քաղբանտարկյալ» բառն էլ է Հայաստանում ժամանակի հետ արժեզրկվել, սակայն ինքը հիմա փաստացի այդ կարգավիճակում է։

Արթուր Օսիպյանին անհրաժեշտ է ազատել։

Ազատություն Արթուր Օսիպյանին․․․ »։

facebook sharing button facebook