.jpg )
Բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանի ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը, այն է՝ հերքել ֆեսյբուքյան գրառումը և 330,000 դրամի փոխհատուցում։
«2018 թվականին «Լիդիան Արմենիա»-ն ինձ դատի տվեց՝ պահանջելով հերքել ֆեյսբուքում իմ գրառումը։
7 տարի տևած դատավարությունից հետո առաջին ատյանը մերժեց Լիդիանի հայցը։ Նրանք բողոքարկեցին, Վերաքննիչ դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, պարտավորեցրեց ինձ հերքել ասածներս և վճարել շուրջ 330,000 դրամ փոխհատուցում։ Վճռաբեկն ուժի մեջ թողեց Վերաքննիչի որոշումը։
Այժմ ինձ պարտադրում են հերքել իմ խոսքը։
Հերքման հաջորդ կետն այն է, որ ասել եմ, որ «ֆեյքերի միջոցով փորձում է վարկաբեկել ու վիրավորում է հանուն Ամուլսարի պայքարողներին»:
Հիմա կներկայացնեմ այդ ասածս ապացուցող փաստերը։
Ամուլսարի պայքարի սկզբից հայտնվեցին տարբեր ֆեյք էջեր ու փրոֆայլներ, որոնք հատուկ բացվել էին հանուն Ամուլսարի պայքարողներին վարկաբեկելու համար։ Օգտագործում էին մեր լուսանկարները, մեր անունները, անգամ մեր անչափահաս երեխաների լուսանկարները ու զրպարտություններ, վիրավորանքներ կամ ատելության խոսքեր էին հնչեցնում։ Նրանք նաև գովաբանում էին Լիդիան Արմենիային ու նրանց ֆբ-յան էջում էլ էին նույն բաները գրում, որոնք չէին հեռացվում։ Անգամ պատերազմի ժամանակ տարածում էին պայքարողների ու անգամ պատերազմում զոհվածների նկարներն ու գրում էին, որ այս մարդկանց պատճառով է, որ մենք զենք չունենք ու պարտվում ենք, այդպիսով այդ լարված իրավիճակում ատելություն էին հրահրում մարդկանց դեմ։
Երբ 2018 թվականին դրանցից ամենաակտիվներից՝ Vahagn Hovhannisyan անունով ֆեյք փրոֆայլը տարածեց Թեհմինե Ենոքյանի տան ու անձնական տարածքից նկարներ, ոստիկանությունը վերջապես քրեական գործ հարուցեց և պարզեց, որ այդ էջի հետևում կանգնած է Լիդիան Արմենիայի աշխատակից՝ Հովսեփ Ասոյանը։ Քանի որ արդեն անձը բացահատված էր, կարողացանք դատի տալ նրան զրպարտության ու վիրավորանքների համար։ Ես, Թեհմինե Ենոքյանն ու Լևոն Գալստյանը։
Դատի ժամանակ նրա իրավունքներ պաշտպանում էին Լիդիան Արմենիայի փաստաբանները։
Մենք դատը հաղթեցինք։
Հիմա, քանի որ դատարանի վճռով ես պետք է հերքեմ այն փաստը, որ այդպիսի բան է եղել, ուրեմն՝
Ես հերքում եմ, որ 2021 թվականին դատավոր Լ․ Սարգսյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է մեր հայտն ընդդեմ Հովսեփ Ասոյանի (Լիդիանի աշխատակից)»,-ֆեսյբուքում գրել է Անի Խաչատրյանը։

