Քաղաքացու ձայնը

Citizen's voice

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից ՀՀ Լոռու և Արագածոտնի մարզերում կազմակերպվել էր «Իրազեկում հանուն շրջակա միջավայրի» մեդիա արշավ, որին մասնակցում էին բնապահպաններ, քաղաքացիական հասրակության ներկայացուցիչներ, լրագրողներ, փորձագետներ ՀՀ Սյունիքի, Արարատի մարզերից և Երևանից:

...ավելին

Ախթալայի ԼՀԿ-ի գործունեության ընթացքում Ախթալա համայնքում ձևավորվել են 3 պոչամբարներ՝ «Նազիկ», «Պահեստի ձորի»/պահուստային/ և «Նահատակ»։

«Նահատակ» պոչամբարը` 3,2 մլն․խմ նախագծային հզորությամբ և 13,7 հա մակերեսով, գտնվում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջև։ 2010 թվականից պոչամբարը վերաշահագործվել է: 2016թ. «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն ընդլայնել է պոչամբարի տարածքը՝ կառուցելով 8 մ բարձրությամբ պատվար, սակայն պոչամբարի ընդլայնումը շարունակվում է մինչ օրս:

...ավելին

«ԷկոԼուր», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և չեխական «Առնիկա» ՀԿ-ները հոկտեմբերի 1-ին տարածել են «Մկնդեղը դառնում է իրական սպառնալիք Արմանիսի և Ուրասարի բնակիչների համար» վերնագրով մամուլի հաղորդագրությունը, որով բացահայտվել էր Լոռու մարզի խոշորացված Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերի հողատարածքներում, գետերում և բնակիչների օրգանիզմում ծանր մետաղների առկայությունը: 

...ավելին

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում այսօր ամփոփվեց եռօրյա իրազեկման արշավը: Փորձագետները ևս մեկ անգամ վերհանեցին ու քննարկեցին այն հիմնական խնդիրնեը, որոնք արձանագրվեցին եռօրյա այցի ընթացքում: Քննարկեցին այն ռիսկերը, որոնք առաջ են եկել անպատասխանատու հանքարդյունաբերության հետևանքով: Իսկ խնդիրնեը գրեթե նույնն են թե Սյունիքում, թե Արարատում ու թե Լոռիում: Երեք հանքարդյունաբերական մարզերում էլ համայքները չեն զարգանում, մարդկանց առողջության գնահատում չի արվում, փոխհատուցում չեն ստանում:

...ավելին

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Կուրթան բնակավայրի բնակիչները ստորագրահավաքով դիմել են Գյուլագարակ խոշորացմած համայնքի ղեկավարին Ձորագետի վրա ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու պահանջով:

...ավելին

Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանում (UCT) իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ Ալավերդուց վերցված ձվերն աղտոտված են դիօքսինով և դիօքսինանման այլ նյութերով՝ պոլիքլորացված դիֆենիլներով (ՊՔԴ)։
2021թ. նոյեմբերի 11-ին Տյանցզինում (Չինաստան) պոլիքլորացված կայուն օրգանական միացությունների վերաբերյալ միջազգային 41-րդ կոնֆերանսում Ալավերդի քաղաքում սննդամթերքի՝ դիօքսիններով աղտոտման խնդիրը ներկայացրել է «Առնիկա» չեխական բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն, ով ներկայացրել է հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող տարածքների քիմիական աղտոտվածության վերաբերյալ զեկույցը:

...ավելին

Նոյեմբեր 8-ին ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրում  «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ անցկացվեց լսումներ Լոռիբերդ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի վերաբերյալ, որն անցավ բավականաչափ թեժ մթնոլորտում։ Այս թեմայով ևս մեկ հանրային լսում տեղի է ունեցել Ստեփանավանում և Լոռի Բերդում։

...ավելին

«Կեղտոտ ջուր է, բերքը փչացնում է,դրանով ենք ապրում,պոչամբարը խառնվում է ոռոգման ջրին,էն հոտը որ մենք ենք շնչում, քամին որ գալիս է փոշին կիտվում է․․․»

...ավելին

Այսօր Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության Բազմշահառու աշխատանքային խումբը աշխատանքային հանդիպում իրականացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունում։
Օրակարգում քննարկվել են Ուռուտում և Գլաձորում տեղի ունեցող դեպքերը։ 

...ավելին