Քաղաքացու ձայնը

Citizen's voice

Այլընտրանքային զարգացման հնարավորություններ ստեղծելը պետք է լինի հանքարդյունաբերական  ընկերությունների որդեգրած քաղաքականության հիմքում,-ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը,- հակառակ դեպքում սոցիալական լարվածությունը միշտ լինելու է։

...ավելին

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն այս տեսանյութում անդրադարձել է Ախթալա խոշորացված համայնքի աղտոտվածության խնդիրներին, համայնքի զարգացման ծրագրում սոցիալ-էկոլոգիական բաղադրիչ ներդնելու անհրաժեշտությանը՝ համայնքում էկոլոգիական ռիսկերի բացահայտման ու նվազեցման և կանաչ տնտեսության զարգացման նպատակով: Ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը շեշտել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղի բնակիչների իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին:

...ավելին

Գիտական խորհրդի որոշումը անհանգստության մեծ ալիք է բարձրացրել ինչպես ներկա ուսանողների, այնպես էլ մարզի բնակչության, մասնաճյուղի նախկին ուսանողների, ապագա դիմորդների, աշխատակազմի, համայնքների բնակչության շրջանում։

...ավելին

Ալավերդու բնակիչ, ֆեյսբուքյան օգտատեր Նանե Էվոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասից դեպի Սանահին գյուղ և վանական համալիր տանող նորակառույց մայթի որակի վերաբերյալ և նկարներ հրապարկել․ «Իսկ այս սուբվենցիոն ծրագիրը ընդունվել է՞։ Մի տեսակ օքեյ չի, երբ 0-ից մայթ (հայերեն անունը չգիտեմ, կարևոր հայերեն եմ գրել) է սարքվում և սալարկվում ու եզրային քարերը չգիտես ում այգուց են հանել բերել շարել։ Չասեմ անհարթության մասին»։


 

...ավելին

Լավ, բա համայնքը ունենա նորընտիր 27 ավագանու անդամ ու ոչ մեկ չասի՞ ընկերներ, էսպես չի լինի, շարքային հարց չի, միավորված 19 համայնքների ֆինանսական կառավարման փաստաթուղթ է օրակարգում, կարող է բնակիչներին էլ հետաքրքրի, հրավիրենք, քննարկենք: Էդ էլ հեչ՝ ոչ մեկ չասի՞ ինչի խոշորացումից հետո բոլոր նիստերը գումարեցինք x դահլիճում, իսկ այ էս մի նիստը պետք է տեղի ունենա համայնքապետարանում, որտեղ ավագանու անդամներն էլ են հազիվ տեղավորվում, քաղաքացիների մասին չեմ խոսում:

...ավելին

«Թեղուտ» ՓԲԸ-ն կապ է հաստատել Թեղուտի բնակիչներից ոմանց հետ, ովքեր 2022թ․ հունվարի 25-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի անցակետի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել, նրանց առաջարկելով աշխատանք։

...ավելին

Լոռու մարզում այլընտրանքային զարգացման հնարավորությունների մասին խոսվել է բազմիցս։ 
Թեմային ֆեյսբուքյան իր էջում ադրադարձել է նաև Rafting in Armenia-ի հիմնադիր և սեփականատեր Գևորգ Վարդանյանը, զարմանք արտահայտելով առ այն, որ գումար ունեցող լոռեցիները ներդրումներ չեն կատարում Լոռիում, հայտարարելով, որ այնտեղ հնարավորություններ չկան։ 

...ավելին

Թեղուտի բնակիչների հանդիպումը Լոռու մարզպետի հետ կայացել էր դեռ հունվարի 26-ին, այն բանից հետո, երբ Թեղուտի մի խումբ բնակիչներ՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի անցակետի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել՝ ներկայացնելով իրենց պահանջները։

Խնդրին տեղում ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետը խոստացել էր հաջորդ շաբաթ Թեղուտ գալ։

...ավելին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին:
Մերժման համար հիմք են հանդիսացել մի շարք պատճառներ։ Այն է՝ «Հայցվող տեղամասը հարուստ է ջրային ռեսուրսներով. տարածքում է գտնվում Լոռու սարավանդի ստորերկրյա ջրերի ավազանը, Արջիձորի ոսկու հանքերևակման աջափնյա մասը տեղադրված է Ձորագետի երկու աջ վտակների՝ Արջիձորի և Սնկաձորի ակունքներում, իսկ ձախափնյա մասը գտնվում է Ձորագետի ձախ ափում՝ Սնկաձոր գետակի դիմաց:
Նախնական գնահատման հայտում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մասնավորապես, ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցությունները և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումները լիարժեք և հիմնավորված չեն ներկայացվել:

...ավելին

Սույն թվականի հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում կկայանան հանրային լսումներ՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը․  «Վաղը, հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում կայանալու են «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ոսկու հանքարդյունահանման համար երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հանրային լսումները։

 

...ավելին