Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
23/6/2022
share

«Վայրի կենդանիների շահագործումը շարունակվում է»․ ահազանգում է EcoNews.am-ը (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ահազանգում է․«Թեպետ հայտարարվեց, որ հայաստանյան կրկեսներում այլևս վայրի կենդանիներ չեն օգտագործվելու, սակայն կենդանիների շահագործումը և օգտագործումը կրկեսային համարներում, հատկապես՝ շրջիկ կրկեսներում, դեռ շարունակվում է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգ Երևան պարկ (Yerevan park) զվարճանքի կենտրոնում կրկեսային համարի մասին, որտեղ օգտագործվել են նաև վայրի կենդանիներ՝ կապիկ, օձ, կոկորդիլոս։ 

Մեր խմբագրությունը ստացել է տեսանյութեր, որտեղ կապիկը, օձն ու կոկորդիլոսը օգտագործվում են վարժեցնողի կողմից ներկաներին զվարճացնելու նպատակով, կենդանիներն անցնում են ձեռքից ձեռք, ներկաները դիպչում, քաշքշում են կենդանիներին, բղավում, ինչի հետևանքով կենդանիները ենթարկվում են սթրեսի և տանջանքների։ Այնուհետև ներկայացման ավարտից հետո օձն ու կոկորդիլոսը փակվել են պայուսակների մեջ և շպրտվել բեմի անկյունում, որտեղ բազմաթիվ երեխաներ դեռ շարունակում են վազվզել և զվարճանալ։» Ահազանգին կից հրապարակվել է նաև տեսանյութ։
 Նյութի աղբյուրը` EcoNews.am

facebook sharing button facebook