
Դեբեդի ջրերը այսօր կրկին մուգ դեղնավուն երանգ են ստացել։ Պատկերն այսպիսին է լինում հատկապես հորդառատ անձրևներից հետո, երբ թափոնաջրերը Մադանի լքված հանքախորշերից ու թափոնակույտերից լվացվում ու Մադան գետակին խառնվելով լցվում են Դեբեդ գետը։
Դեբեդի ջրերով են ոռոգվում Լոռու, Տավուշի գյուղերի այգիները, ցանքատարածությունները։
Անդրադառնալով խնդրին, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը գրառում է առել ֆեյսբուքյան իր էջում․ «Ու այդպես, ամեն տարի կայուն ձևով աղտոտում ենք մեր շրջակա միջավայրը, վնասում մարդկանց առողջությանը, Ալավերդիից մինչև Բագրատաշեն ձգվող գյուղատնտեսական միջավայրը։
Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար ու ինչպես ենք լուծելու այս հարցը, դրանով պետք է զբաղվել, ոչ թե անիմաստ ու մարդկանց իրավունքներին ու միջավայրին վնասող օրենքների արագ ընդունմամբ։
SOS Ալավերդի, Լոռի, Դեբեդ և Տավուշ։
Ով է տալու պատասխան այս վիճակի համար, մարդկանց կյանքի տևողությունը նվազեցնելու համար»։