Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
21/6/2022
share

Հրապարակվել է ՀՀ մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին 2021 թվականի ամփոփագիրը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է  ՀՀ տարածքում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին 2021 թվականի ամփոփագիրը:
Ամփոփագրում ընդգրկված է օդի որակի, մթնոլորտի աղտոտվածության ցուցանիշի, աղտոտվածության հնգամյա տենդենցների վերաբերյալ տեղեկատվություն:
ՀՀ և միջազգային պահանջների համաձայն մթնոլորտային օդի առաջնային աղտոտիչները հիմնականում համարվում են ծծմբի երկօքսիդը, ազոտի օքսիդները, ածխածնի մոնօքսիդը, փոշին, ինչպես նաև գետնամերձ օզոնը՝ որպես երկրորդային աղտոտիչ:
2021 թվականի ընթացքում մթնոլորտային օդի որակի դիտարկումներ կատարվել են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Կապան, Քաջարան և Չարենցավան քաղաքներում: Որոշվել են մթնոլորտային օդում փոշու, փոշու մեջ մետաղների (մոտ 21 մետաղ), ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ընդհանուր առմամբ 2021 թվականին կատարվել է մթնոլորտային օդի 36274 նմուշառում, իրականացվել 29324 դիտարկում: Համաձայն իրականացված արդյունքների 2021 թվականին 2020 թվականի համեմատությամբ քաղաքների մթնոլորտային օդում բարձրացել են հետևյալ աղտոտիչների պարունակությունները․ Երևան՝ ազոտի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ, փոշի և գետնամերձ օզոն, Գյումրի՝ ազոտի երկօքսիդ, ծծմբի երկօքսիդ և փոշի, Ալավերդի՝ ազոտի երկօքսիդ, Հրազդան՝ ծծմբի երկօքսիդ, Արարատ՝ ծծմբի երկօքսիդ և փոշի, Կապան՝ ազոտի երկօքսիդ։ Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին ամսական կոնցենտրացիաները հիմնականում գերազանցել են ՍԹԿ-ն։ Մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներ են հանդիսանում տրանսպորտը, արդյունաբերությունը, էներգետիկան, քաղաքաշինությունը: Փոշով աղտոտվածության ՍԹԿ-ներից գերազանցումներ դիտվել են նաև Ալավերդի, Վանաձոր և Հրազդան քաղաքներում:
Ամփոփագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով։

 

facebook sharing button facebook